00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսանողական միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

© Sputnik / Юрий Лашов / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այսօր վթարի է ենթարկվել ուսանողական միկորավտոբուսը: Կան տուժածներ:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Փետրվարի 11-ին, ժամը 08:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են ГАЗель մակնիշի 2777L (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ռ.) և ВАЗ-2107 մակնիշի 34 AO 994 պետհամարանիշերով (վարորդ՝ 1977 թ. ծնված Լ. Ծ.) ավտոմեքենաները:

Эльмира (Эмма) Манян, единственная женщина-водитель троллейбуса в Ереване - Sputnik Արմենիա
Վթար Երևանում. Տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1997 թ. ծնված Գ. Ո.-ը, 1998 թ. ծնված Թ. Թ.-ը, 1983 թ. ծնված Ռ. Վ.-ը, 1998 թ. ծնված Դ. Մ.-ը, Գ. Գ.-ը, Ս. Գ.-ը և ВАЗ-2107մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1953 թ. ծնված Ս. Ա.-ը հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան՝ Դիլիջանի ԲԿ-ից տեղեկացրին, որ որ վթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 12 տուժած: «Նրանցից մեկին այս պահին տեղափոխում են Երևան, մյուսների վիճակը բավարար է»,- հայտնեցին ԲԿ-ից:

Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին վթարված մեքենաներից մեկը՝ «ГАЗель» մակնիշի 2777L պետհամարանիշի ավտոմեքենան ուսանողական երթուղային է:

Լրահոս
0