ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Այսօր Քննչական կոմիտե ահազանգ է ստացվել «Անի պլազա» հյուրանոցից: Քննչական խումբը` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մոսրոպյանի գլխավորությամբ, հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել է տղամարդու դի:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ վրացի 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչն է: Նրա ձեռքի դաստակները կտրված են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գրություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու մահվան հանգամանքները: