00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երազ ձմռան գիշերով, կամ անակնկալներ Սուրբ Սարգսից

© Sputnik / Asatur YesayantsПраздник Св. Саркиса отметили в Ереване
Праздник Св. Саркиса отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի, փետրվարի 11-ին, տոնում է Սուրբ Սարգսի օրը: Նա նահատակվեց հանուն հավատքի, 363 թվականին և հայտնի է որպես երիտասարդների և սիրահարների հովանավոր:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Սուրբ Սարգսի տոնին Հայաստանի բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ են մատուցում: Անկախ նրանից, որ նա սերում է Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառից, Սուրբ Սարգսի պաշտամունքը մնացել է միայն հայկական եկեղեցում: Նա ծառայում էր Կոստանդիանոս Բարեպաշտ կայսեր օրոք և ճանաչում է գտել ոչ միայն որպես զորավար, այլ որպես քրիստոնեություն քարոզիչ: Սակայն, երբ սկսվեցին հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, սուրբ Սարգիսը որդու` Մարտիրոսի հետ միասին, Հայաստան եկավ: Կարբի գյուղում Աշտարակից քիչ հեռու, որտեղ եկեղեցի է կառուցվել նահատակի պատվին, մինչ օրս պահվում են նրա մասունքները:

Տեր Եսայի քահանա Արթենյան, Լուսիկ Ագուլեցի և Ամալյա Պապյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. Սուրբ Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս. տոնը և տոնակատարությունը

Սուրբ Սարգսի տոնակատարության հետ հետաքրքիր ավանդույթ է կապված. Այդ օրը չամուսնացած երիտասարդների համար աղի բլիթ են թխում: Նրանք պետք է ուտեն այդ աղի բլիթը և ոչ մի դեպքում ջուր չխմեն: Ապագա ամուսինը կամ հարսնացուն երազում կայցելի և խմելու ջուր կտա նրանց` հագեցնելու համար: Այս հայկական ավանդույթը շատ հին է. ե՞րբ է պատրաստվել առաջին աղի բլիթը, ճշգրիտ ոչ ոք չգիտի: Սակայն այն արդիական է մինչ օրս: Հազարավոր հայ տղամարդիկ և աղջիկներ սպասում են սուրբ Սարգսի օրվան, որպեսզի ուտեն այդ բլիթը` հույս ունենալով երազում տեսնել իրենց երկրորդ կեսին:

Երազները կատարվում են

Երազները միշտ լի են հաճելի անակնկալներով, իսկ Սուրբ Սարգսի գիշերվա երազներն՝ առավել ևս:

«Այդ օրը երկու անգամ համակուրսեցուս տեսա: Արդյունքում նա երկու անգամ ամուսնացավ, բայց ոչ ինձ հետ», — իր երազն է պատմում Աննան ու ծիծաղում:

Լիանային նույնպես երկու անգամ տարբեր տարիների նույն մարդն էր երազին գալիս, սակայն ոչ նրա համակուրսեցին, այլ ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը:

«Չեմ հասկանում, թե ինչու էի նրան տեսնում երազումս: Գուցե, դա նրանից էր, որ այդ տարիներին ես ապրում էի Ռուսաստանում, որտեղ նա այն ժամանակ շատ հայտնի էր», — ասում է Լիանան:

© АрменпрессԱղի բլիթներ
Соленые лепешки - Sputnik Արմենիա
Աղի բլիթներ

Այսօր Լիանան արդեն ամուսնացած է, հայի հետ: Մեր հարցին, թե ինչ նմանություն կա նրա ընտրյալի և երգչի միջև, նա կատակով պատասխանում է. «Փեսացուս նույնքան բարձրահասակ և լպիրշ է»: Կատակը կատակ, սակայն շատ մարդիկ այդ հիշարժան օրը իսկապես մարգարեական երազ են տեսել, որը լուրջ մտածելու տեղիք է տալիս:

Կարինեն արդեն ինը տարի է երջանիկ կին է, նա և ամուսինը դաստիարակում են իրենց աշխույժ որդուն: Նա ասում է, որ երազում իր ապագա ամուսնուն էր տեսել, ում այդ ժամանակ իրականում չէր էլ ճանաչում:

Երևանում նշել են Սուրբ Սարգիսի տոնը - Sputnik Արմենիա
Երևանը՝ սիրո մեջ. Սուրբ Սարգսի տոնակատարությունները՝ լուսանկարներով

«Սուրբ Սարգսի օրը ես ինչպես հարկն էր աղի բլիթ կերա, և երազումս Զորիկն (Կարինեի ամուսինը) ինձ բաժակով ջուր տվեց: Ես այնքան պարզ տեսա նրան, թեև նրան այդ ժամանակ չէի ճանաչում: Նույնիսկ նրա վանդակավոր վերնաշապիկն եմ հիշում, հենց դրանով էր նա, երբ մենք ծանոթացանք: Առաջին անգամ նրան տեսա ու գիտեի, որ ամուսնանալու ենք: Նույն տարին էլ ամուսնացանք», — պատմում է Կարինեն:

Հայաստան տատիկը, Արմավիրի Եղեգնուտ գյուղից, արդեն 87 տարեկան է: Նրա խոսքով` մարգարեական երազը կարելի է տեսնել միայն այն տարին, երբ վիճակված է ամուսնանալ:

«Ապագա ամուսնուս վաղուց էի ճանաչում, մեր համագյուղացին էր: Սակայն հենց այդ տարի, երբ նա ծնողների հետ պիտի գար մեր տուն ձեռքս խնդրելու, այդ տարվա Սուրբ Սարգսի գիշերը ես տեսա, ինչպես Կնյազը (Հայաստան տատիկի հանգուցյալ ամուսինը) մինչև ծնկները ջրի մեջ էր և ինչ-որ բան էր անում, և ես նրան կանչեցի. «Այդ ի՞նչ ես անում: Դուրս արի ջրից»: Իսկ եթե այդ տարի բախտ չի վիճախված ամուսնանալ, ուզում ես աղի բլիթ կեր, ուզում ես` ոչ, միևնույնն է ոչ մեկին չես տեսնի», — ասում է նա:

Եվս մեկ հետաքրքիր երազ սուրբ Սարգսի տոնին տեսել է Ալվարդ անունով մի կին: Նրա խոսքով` նա ձեռք է տեսել (միայն ձեռք), որը նրան ոչ թե ջուր է մեկնել, այլ ծիրանի հյութ: Հատկանշական է, որ ձեռքն այդ բավականին թուխ էր: Հաջորդ օրը, ընկուրուհու ծննդյան տարեդարձին, նա ծանոթացավ մի թուխ տղայի հետ, որը ֆերմերային տնտեսություններ ուներ, խաղող էր աճեցնում, ծիրան, խնձոր և այլ մրգեր և դրանցից տարբեր տեսակի հյութեր արտադրում: Այդ տարի նրանք ամուսնացան:

Երազների ծագումը` մեծ գաղտնիք

Հոգեբան Կարինե Նալչաջյանիը Sputnik Արմենիայի թղթակցի համար բացատրել է նման երազների ծագումը:

Святой Саркис - Sputnik Արմենիա
Վալենտին VS Սուրբ Սարգիս. ո՞րն է ավելի հոգեհարազատ հային

«Երազները հոգեբանության այն ճյուղն են, որտեղ թեև մի շարք հետաքրքիր ուումնասիրություններ և բացահայտումներ արվել են, սակայն գաղտնիության որոշակի տարր, այնուամենայնիվ, պահպանվում է: Մարդու հոգեբանական կյանքը բարդ է, և երազներին վերաբերող հարցերը մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չեն: Հայտնի է, որ երազները չորս փուլից են բաղկացած: Առաջին փուլը` ամենամակերեսայինն է, չորրորդը` ամենախորը: Այսպիսով, ես կարծում եմ, որ սուրբ Սարգսի գիշերը տեսած երազները կապված են հենց այդ առաջին փուլի հետ», — ասում է Նալչաջյանը:

Հոգեբանի խոսքով` աղջիկները կամ տղաները այդ օրը սպասումներով լի են, շատ հուզված են ու լարված, և սա նշանակում է, որ երազի առաջին փուլում նրանց տարբեր կերպարներ են այցելում:

«Եթե մարդն ինչ-որ բանի կարիք ունի, իսկ աղի բլիթը ծարավ է առաջացնում, երազը չի կարող խորը լինել և տարբեր տիպի կերպարներ է բերում, որը կապված է երազ տեսնողի առօրյա խնդիրների և հարցերի հետ: Երազի ժամանակ հոգեկանը շարունակում է լուծել այդ խնդիրները, և այստեղ ներշնչման տարր է ի հայտ գալիս: Ուժեղ մոտիվացիան ստիպում է մարդուն տեսնել նրան, ում նա ցանկացել է տեսնել ենթագիտակցորեն, կամ նույնիսկ նրան, ում նա անցյալում չի ճանաչել», — բացատրում է հոգեբանը:

Նալչաջյանի խոսքով` հոգեբանության մեջ գոյություն ունի գիտակցված երազ հասկացությունը, որի ժամանակ մարդը վերահսկում է դրանց ընթացքը:

«Գիտակցված երազները` հաճախակի երևույթ չեն, սակայն ուժեղ մոտիվացիայի կամ լարվածության ժամանակ մարդը, կարծես, ինքն է վերահսկում իր երազը: Այն, որ ոմանց կարող է անծանոթ մարդ գալ երազում, բացառված չէ: Չէ որ երբ խոսքը երազների մասին է, մենք կարող ենք բախվել նաև անբացատրելի երևույթների հետ», — նշում է հոգեբանը:

Ամեն մեկին՝ իր հավատքին համարժեք

Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը` կապված աղի բլիթի ավանդույթի հետ, բավականին լոյալ է: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Զաքարիա քահանա Անանյանն ասաց, որ յուրաքանչյուր տոն իր նշանակությունն ունի և իր արտահայտումը, այդ թվում` ժողովրդական:

Серж Саргцян принял участие в день Св. полководца Саргиса - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը՝ զինվորներին. դուք պետք է այնպես անեք, որ խիզախության հետ նաև ողջ մնաք

«Սուրբ Սարգսի տոնին եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում: Մենք խնդրում են սուրբ Սարգսի օրհնությունը: Բացի այդ, հավատացյալներին բացատրում են տոնի նշանակությունն ու իմաստը: Այս ամենը տոնի կրոնական արահայտումն է: Սակայն յուրաքանչյուր տոն` ուրախություն է և այն շարունակվում է ողջ օրը: Եկեղեցի այցելելուց հետո, մարդիկ այն շարունակում են նշել տանը», — ասում է Տեր-Զաքարիան:

Նրա խոսքով` սուրբ Սարգսի հետ կապված ավանդույթները մարդկանց մեջ շատ են սիրվել, և դրանք երկար տարիների պատմություն ունեն:

«Անհնար է վերացնել այդ ավանդույթները: Եկեղեցին դրանց դեմ չէ: Այն պահպանում է տոնի «հիմնական մասը», իսկ մնացածը` տոնի գեղեցիկ լրացումն է», — ասում է հոգևոր սպասավորը:

Հոգևորականն ասում է, որ Սուրբ Սարգիսն, անկասկած, օգնում է երիտասարդներին՝ երազ բերելով նրանց: «Անկախ նրանից, թե որքան ուժեղ են մարդիկ հավատում նրան: Չէ՞ որ քրիստոնեության մեջ հավատի գործոնը շատ կարևոր է: Հիսուսն էլ մարդկանց բուժելիս միշտ ասում էր. «Թող լինի քո հավատքին համարժեք», — ընդգծեց եկեղեցականը:

Եթե մարդն անկեղծ,, ամբողջ սրտով հավատում է, ապա փափագածը նա անպայման կստանա:

Русская версия

Լրահոս
0