«Աշխատանքները ստեղծելու համար ինձ ոգեշնչել է այն, որ ես միշտ հիացել եմ խորհրդային նկարիչ-ձևավորողներով, որոնք դիզայնի համար բավականին ծանր ժամանակներում (չկար գլոբալիզացիա, մաքսիմալ ամեն ինչ ստանդարտացված էր, կար գրաքննություն) կարողացան բացարձակ բացառիկ և հիանալի շրիֆտային մշակույթ ստեղծել։ Սկզբում ես պարզապես սկսեցի խորհրդային լիթերինգի օրինակներ հավաքել «Վկոնտակտե» սոցցանցի իմ էջում, այնուհետև սկսեցի փորձարկել խորհրդային նկարիչների մոտ տեսած հնարքները, իսկ հետո որոշեցի միավորել ստացածս գիտելիքները «խորհրդայնացած» համաշխարհային բրենդերի նախագծում»,- մեկնաբանելով իր աշխատանքները՝ նշել է Միխայիլ Լևչենկոն։
Նա նաև նշեց, որ նրան միշտ էլ հետաքրքիր է եղել իր երևակայությամբ ստեղծել «Իսկ եթե…» թեմայով շարք։
«Երբ նախագիծը հաջողություն ունեցավ, ավելացան նաև պատվիրատուների քանակն ու որակը, ընդլայնվեց նրանց աշխարհագրությունը, շատերն առաջ նույնիսկ տեղյակ էլ չէին, որ ԽՍՀՄ-ում գոյություն ուներ նման բացառիկ շրիֆտային մշակույթ։ Վերջերս ավարտին հասցրեցի նաև `«խորհրդային լիթերինգ» թեմային նվիրված երկօրյա վորքշոփը»,- ասաց Լևչենկոն։
Նշենք, որ լիթերինգն առանց ամբողջական շրիֆտի ձևավորման որոշակի ոճում գեղարվեստական գրությունների ստեղծումն է։








