ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ ոսկերիչ Հակոբ Դեﬕրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու ﬔջ ﬔղադրվող երեք կասկածյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանում կայացած դատական նիստին մասնակցել են կալանավորված կասկածյալներ Արամ Հովհաննիսյանը, Արթուր Այվազյանը և Սերգեյ Միքայելյանը, ինչպես նաև ազատության ﬔջ գտնվող 6 այլ կասկածյալներ:
Տրվող հարցերին թարգմանչի ﬕջոցով պատասխանած կասկածյալ Արթուր Այվազյանը դատարանին հայտնել է, որ կանխամտածված հանցագործություն չեն իրականացրել, ﬕայն գողություն անելու նպատակով մտել են ﬕ տուն, որի տերերին չեն ճանաչել:
Դատական նիստի ավարտին դատարանը վճռել է Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին և Սերգեյ Միքայելյանին Հակոբ Դեﬕրջիին կանխամտածված սպանելու հիﬓավորմամբ դատապարտել ցմահ ազատազրկման: Բացի այդ, Հակոբի կնոջը` Սեդա Այդա Դեﬕրջիին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ երեք կասկածյալները «կանխամտածված սպանության փորձ իրականացնելու «հիﬓավորմամբ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, «զինված թալանի» հիﬓավորմամբ` 10 տարվա և «սեփականությանը ﬖաս հասցնելու «հիﬓավորմամբ՝ 3 աﬕս 10 օրվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ` ազատության ﬔջ գտնվող կասկածյալներն անﬔղ են ճանաչվել բավարար ապացույցների բացակայության պատճառով:
2016 թվականի փետրվարի 6-ին Շիշլիի Ջuումհուրիեթ փողոցի տներից ﬔկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ
Դեﬕրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեﬕրջիի տան վրա հարձակում էր իրականացվել: Հարձակուﬓ իրականացնող երեք անձինք գողացել էին տան թանկարժեք իրերը, 100 հազար թուրքական լիրա (34 հազար ԱՄՆ դոլար): Նրանք հայ զույգին կապկպել էին, ինչի հետևանքով Հակոբ Դեﬕրջին խեղդամահ էր եղել, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին: