Արմեն Էլբակյան
Ղարաբաղյան պատերազմին նվիրված «Արծվաբույն» պիեսի բեմադրող ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է։
«Մեր ծրագրի մեջ էր մտնում բեմադրել ժամանակակից հայ դրամատուրգի գործ, որպեսզի վեր բարձրացնենք ժամանակակից հայ դրամատուրգիան և հայ գրողին նորից դեպի թատրոն բերենք»,-ասաց գեղարվեստական ղեկավարը։
Արմեն Էլբակյանի խոսքով` այս ներկայացումը տուրք է արցախյան ազատամարտի հերոսներին, իրենց խոնարհումն է նրանց։