00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիմա Վարժապետյան. Իսրայելի ադրբեջանցիներն աշխատում են Հայաստանի դեմ

© Sputnik / Алексей ЖелезновИерусалим, армянский квартал
Иерусалим, армянский квартал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի պատվիրակությունն, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի հետ, մասնակցել է «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական համաժողովին։ Հայկական պատվիրակության կազմում էր Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։

Վարժապետյանը Sputnik Արմենիային պատմեց համաժողովի, Իսրայել կատարած ուղևորության, այնտեղ ձեռք բերած պայմանավորվածությունների և համագործակցության հետագա ծրագրերի մասին։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս ծագեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական համաժողով ստեղծելու գաղափարը։

— Հայ-իսրայելական համաժողով ստեղծելու գաղափարը պատկանում է մեր հայտնի զինվորական, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և իսրայելացի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերին, իսկ օրենսդրական մարմինների մակարդակով երկու երկրների մերձեցումը վաղուց էր նախատեսվում։ Համաժողովը սկսել է գործել 2016թ-ին, այդ օրվանից էլ սկսվել են փոխադարձ այցեր և կարծիքների փոխանակում կողմերի միջև։

Голосования по вопросу о признании геноцида армян в Османской империи в 1915 году в Немецком Парламенте - Sputnik Արմենիա
Հրեական դաշնություն. ԳԴՀ–ն բարոյական իրավունք ուներ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

Հայ-իսրայելական համաժողովի նախաձեռնողը երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ Տալի Պլոսկովն ու Արտակ Զաքարյանն են։ Միջազգային հասարակական համաժողովի մակարդակում մեր այցն Իսրայել պատասխան էր. անցած տարի Հայաստան էր ժամանել իսրայելական պատվիրակությունը` Տալի Պլոսկովի գլխավորությամբ։ Ուրախալի է, որ մեզ սկսել են հասկանալ. Իսրայելի հետ պետք է աշխատել, կապեր հաստատել։

- Ինչպե՞ս կազդի համաժողովի աշխատանքը հայ-իսրայելական հարաբերությունների վրա։

— Երկկողմանի հարաբերությունների առումով սառույցը, կարելի է ասել, շարժվել է։ Իսրայել են մեկնել մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված են կապերի խորացման և Իսրայելի հետ նոր կապեր հաստատելու մեջ։ Մենք շատ հարցեր ունեինք ուղղելու իսրայելական կողմին, այդ թվում` Թել Ավիվի կողմից Հայոց ցեղասպանության մասին։ Այո, Հայաստանը և Իսրայելը տարբեր շահեր ունեն, սակայն մեր երկրներն ունեն նաև միանման աշխարհաքաղաքական խնդիրներ։ Գլխավորը տարբեր ոլորտներում համագործակցելու փոխադարձ ցանկությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակական գործիչների, գիտնականների, քաղաքական գործիչների երկխոսությունը։

Кнессет Израиля - Sputnik Արմենիա
Հայաստանի հրեաները ողջունում են Հայոց ցեղասպանության ճանաչումը

Մենք գտնում ենք, որ Հայաստանից Իսրայել ուղիղ ավիաչվերթներ բացելու անհրաժեշտության կա, ինչպես նաև մեր երկրների միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու։ Դա կնպաստի զբոսաշրջության զարգացմանը. հայերը և հրեաները հաճախ հյուր կգնան միմյանց։ Այսօր դա այդքան հեշտ չէ, քանի որ Հայաստանից Իսրայել կարելի է մեկնել Վրաստանի տարածքով։

Այս տարի Իսրայելում տեղի կունենա բարեկամության մանկական փառատոն, որին կմասնակցեն հայ երեխաներ։ Նաև կկայանա իսրայելական լուսանկարչական ցուցահանդես։ Կխորացնենք համագործակցությունը բժշկական զբոսաշրջության ոլորտում։

- Ինչպե՞ս են ապրում հայերն Իսրայելում։

— Իսրայելի հայկական սփյուռքը վերջին շրջանում վերելք է ապրում։ Հայերն այնտեղ համախմբված են, բայց, միևնույն է, Իսրայելի ադրբեջանական համայնքն ավելի ակտիվ է, քան հայկականը։ Իսրայելում ադրբեջանցիների աշխատանքն ուղղված է ոչ միայն իսրայելա-ադրբեջանական կապերի ամրապնդմանը, այլ, ցավոք սրտի, Հայաստանի և հայերի դեմ։ Մենք նեղվում ենք, որ Իսրայելը բարեկամական կապերի մեջ է Ադրբեջանի հետ, բայց, հավատացեք, հայ համայնքի ակտիվությունը կարևոր է։ Իսկ հայկական լոբբին Իսրայելում, դժբախտաբար, շատ առումներով զիջում է ադրբեջանականին։

Կարելի է ասել, հայերն Իսրայելում ուժ են հավաքում, և ես հուսով եմ, որ այդ հարցը շուտով կլուծվի։

- Որքանո՞վ է Հայաստանն օգնում իր հայրենակիցներին Իսրայելում։

— Կարծում եմ, որ Հայաստանի սփյուռքի նախարարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի նրանց, ովքեր ձգտում են օգտակար լինել իրենց պատմական հայրենիքին։ Պետք է մշակվի կոնկրետ ազգային քաղաքականություն։ Հրեաներին միավորում է ոչ միայն Հոլոքոսթի զոհերի մասին հիշողությունը։ Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին. հենց այդ ոգով պետք է դաստիարակել մեր երեխաներին։ Ազգային ինստիտուտներ, արխիվներ… Այդ ամենն առաջին հերթին ստեղծվել է սփյուռքի հրեաների միջոցներով։ Յուրաքանչյուր ունևոր հրեա իր պարտքն է համարում իր ավանդն ունենալ հայրենիքի զարգացման մեջ։

© Sputnik / Asatur YesayantsՌիմա Վարժապետյան
Рима Варжапетян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Ռիմա Վարժապետյան

Սփյուռքահայերի շարքում նույնպես կան մարդիկ, որոնք օգնում են Հայաստանին, բայց նրանք ավելի շատ լինեն։

Русская версия

Լրահոս
0