00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային աստղերը ելույթ կունենան Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ

© Sputnik / Асатур ЕсаянцМолодежный оркестр Армении под руководством дирижера Сергея Смбатяна
Молодежный оркестр Армении под руководством дирижера Сергея Смбатяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի տարբեր անկյուններում՝ օտարերկրյա հանդիսատեսին ներկայացնելով բարձրակարգ երաժշտություն, իսկ համաշխարհային համբավ ունեցող աստղերը պատրաաստակամություն են հայտնում գործակցել նվագախմբի հետ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ասաց, որ շատ է սպասում Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդիպմանը, որի դիրիժորն է լինելու փետրվարի 8-ին, ինչպես նաև պատմեց Երիտասարդական նվագախմբի ծրագրերի մասին: Զրուցեց Անի Լիպարիտյանը:

- Սերգեյ, փետրվարի 8-ին դուք ղեկավարելու եք Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Սպիվակով): Հե՞շտ է աշխատել նման ճանաչված նվագախմբի հետ:

Դիրիժորի համար այդ հարցը հռետորական է: Այն կարելի է երկար քննարկել, բայց երբ կա շփման մեկ պրոֆեսիոնալ լեզու՝ երաժշտությունը և գաղափարախոսությունը, այդ ժամանակ հասկանում ես, թե որն է դիրիժորի աշխատանքի էությունը: Թեև բարդ է ղեկավարել կոլեկտիվը, որի ղեկավարն է մաեստրո Սպիվակովը:

Сергей Смбатян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սերգեյ Սմբատյան. «Սա մեծագույն հաղթանակ է մեզ համար»

Խաղացանկում ռուսական երաժշտություն է. Ռիմսկի-Կորսակովի «Շահերեզադեն», Ռախմանինովի «Մեռյալների կղզին» և Երկրորդ կոնցերտը, կնվագակցի հայտնի դաշնակահարուհի Եկատերինա Մեչետինան:

Ամեն անգամ նոր նվագախմբի հետ աշխատելը դիրիժորի համար անհայտ տարածք է: Ես սրտատրոփ սպասում եմ հանդիպմանը: Այն Ռուսաստանի լավագույն նվագախմբերից է, իմ առաջին համերգն է Մոսկվայում՝ այդ հայտնի նվագախմբի հետ: Հուսով եմ, որ մենք կքննարկենք ապագայի ծրագրերը, և համագործակցությունը կշարունակվի:

- Առաջիկայում ի՞նչ նվագախմբերի հետ եք նախատեսում համագործակցել:

2017թ-ին ես շատ համերգներ ունեմ Գերմանիայում, ապրիլին Վուպեւթալում տեղի է ունենալու իմ դեբյուտը Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ծրագրերը և համերգները շատ են: Նախատեսվում են ելույթներ Լատինական Ամերիկայում:

Четвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна. Сергей Смбатян - Sputnik Արմենիա
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Իմ արտասահմանյան ուղևորությունները նպաստում են, որպեսզի մարդիկ իմանան, որ Հայաստանում կան երաժշտաական լավ ավանդույթներ: Մենք կարողանում ենք աշխատել թիմում, ունենք անհատականություններ, որոնք կարող են ստեղծել կոլեկտիվներ:

Միաժամանակ, երբ Հայաստանից դիրիժոր են հրավիրում՝ արտասահմանյան կոլեկտիվի հետ ելույթ ունենալու համար, իսկ մինչ այդ ես հանդես չեմ եկել Մյունխենի նվագախմբի հետ, հասկանում ես, որ քեզնից ինչ-որ բան են ակնկալում: Հարց է ծագում, թե ինչ են սպասում նվագախմբի երաժիշտները և նրանց տնօրենը հայ դիրիժորից, որը լինելու է, օրինակ, Շումանի №4 սիմֆոնիայի դիրիժորը:

- Առաջիկայում ի՞նչ արտասահմանյան ելույթներ են սպասվում Երիտասարդական նվագախմբին և ինչպիսի՞ խաղացանկով է ուրախացնելու նվագախումբն այս տարի:

Այժմ բանակցություններ են ընթանում: Մարտի վերջին և ապրիլի սկզբին Հայաստանից դուրս վեց համերգի հրավեր կա հայտնի մենակատարների հետ: Դա խոսում է նվագախմբի որակի մասին: Երբ համաշխարհային աստղերը պատրաստ են ելույթ ունենալ Հայաստանի նվագախմբի հետ, ես դա համարում եմ մեր մեծ հաղթանակը:

Նվագախմբին հրավիրել են Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով մասնակցել Վարշավայում կայանալիք Բեթհովենի անվան զատկի փառատոնին: Մենք փորձում ենք մեր արտասահմանյան համերգների ընթացքում ներկայացնել հայկական երաժշտություն, դա հետաքրքիր է և նվագախմբի երաժիշտների դիրքորոշումն է:

Русская верия

Լրահոս
0