00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրորդների մեկնարկը տրվեց

© MgfsoШтанга. Тяжелая атлетика
Штанга. Тяжелая атлетика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մրցաշրջան-2017-ը ծանրամարտիկների համար մեկնարկեց Հայաստանի առաջնությունով: Այսպես մեկնարկեց նաև օլիմպիական նոր ցիկլի նախապատրաստությունը:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի-Sputnik, Խաչիկ Չախոյան. Այս առաջնությանը չմասնակցեցին մեր ազգային հավաքականիի ծանրորդները, որոնք ներկայացնում էին Հայաստանը Ռիոյի օլիմպիական խաղերում: Բնականաբար առաջատար, մարզիկների բացակայության պայմաններում բարձր կիլոգրամներ ծանրորդները չցուցադրեցին: Մյուս կողմից էլ՝ հավաքականի մարզիչները հնարավորություն ստացան տեսնելու այն ծանրորդներին, ովքեր կարող են հավակնել հավաքականի կազմում ընդգրկվելուն:

Նախ՝ Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները որոշվեցին աղջիկների ու կանանց մրցումներում: Այս անգամ մասնակիցների թիվը ավելացել էր, ու պայքարի մեջ մտավ, ընդհանուր առմամբ 27 մարզուհի, բայց ցուցադրած արդյունքները գոհացուցիչ չէին։

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը այս ամենը նշեց իր խոսքում. «Ճիշտն ասած՝ նման արդյունքներ մենք ակնկալում էինք: Ցավոք այս դեպքում քանակը որակ չապահովեց: Մեր ծանրորդների արդյունքները դեռևս չեն գոհացնում»:

Նշենք, որ կանանց մրցումներին չմասնակցեցին մեր հավաքականի առաջատարները՝ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմեր Խուրշուդյանը: Վերջինիս բացակայության պատճառը բոլորին հայտնի է, իսկ Նազիկ Ավդալյանն, ըստ գլխավոր մարզչի, արդեն մտածում է մարզական կարիերան ավարտելու մասին:

Տղամարդկանց մրցումներում էլ, կարելի է ասել, կրկնվեց նույնը: Ծանրորդների բարձրացրած կիլոգրամները մոտ չէին համաշխարհային ստուգատեսերում գրանցվող արդյունքներին: Սակայն թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց պայքարում կային շատ երիտասարդ մարզիկներ, որոնք մոտ ապագայում կարող են բարելավել իրենց արդյունքն ու թակել հավաքականի դուռը:

Ծանրամարտի Հայաստանի առաջնություն. Նշան Անտոնյան - Sputnik Արմենիա
Հայաստանի ծանրամարտի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Տեղին է նշել Վանիկ Ավետիսյանի վերադարձը: 69 կգ քաշային կարգում փորձառու ծանրորդը տասը օր մարզվելուց հետո երկամարտի 291կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և նորից մարզվելու է՝ հավաքականում իր տեղն ապահովելու համար:

Մեր օլիմպիական մրցանակակիրներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը մրցաշարը բաց թողեցին: Մրցահարթակ դուրս չեկան նաև Ռուբեն Ալեքսանյանն ու Անդրանիկ Կարապետյանը:

Առաջատարների բացակայությունը հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բացատրեց հետևյալ կերպ. «Մեր առաջատարները դեռևս լավ մարզավիճակում չեն: Մենք արդեն ուսումնամարզական մեկ հավաք անցկացրել ենք, հաջորդն էլ մեկնարկելու է փետրվարի 14-ից: Ապրիլի 1-ին Սպլիտում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը, մեր նպատակը այդ մրցաշարին նախապատրաստվելն է: Այնպես որ՝ անելիքներ դեռ ունենք»:

Լրահոս
0