ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Թեոդոսիան չի հանձնի Այվազովսկու անվան պատկերասրահը Ղրիմի մշակույթի նախարարությանը, հայտարարել է քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Ստանիսլավ Կրիսինը։
Նա հաղորդել է, որ հայ համայնքը նույնպես հանդես է եկել այն քաղաքին հանձնելու առաջարկով։ Կրիսինի խոսքով` ընդհանրապես չարժե բարձրացնել պատկերասարհի կարգավիճակը փոխելու հարցը. «Այդ միտքը գոյության իրավունք ունի, բայց հարցը չի կարելի բարձրացնել»։
«Այվազովսկին կտակ է թողել, որի համաձայն իր ամբողջ ունեցվածքը հանձնել է քաղաքին, և մենք հիմք ենք ընդունելու կտակը, չի կարելի խախտել հավասարակշռությունը։ Այդ հարցը փակված է»,- ասել է Թեոդոսիայի ղեկավարը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությյան ղրիմյան մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու պատկերասրահը երկրի հնագույն թանգարաններից է։ Առաջին ցուցադրությունը բացվել է Այվազովսկու կողմից 1845թ-ին։ 1900թ-ին նկարչի մահից հետո պատկերասրահը, կտակի համաձայն, դարձել է քաղաքի սեփականությունը։