ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ոսկեթաս, Կարմրաշեն, Զարինջա, Հակո, Կանչ, Ջրամբար, Նիգավան, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները և Աբովյան-Ջրաբեր, Թալին-Արմավիր, Ողջի-Գտաշեն, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, հայտնում է ԱԻՆ-ը:
Դժվարանցանելի են Թլիկ, Իրինդ, Լուսակն, Կաթնաղբյուր, Կաքավաձոր, Եղնիկ, Արտենի, Արտաշավան, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Պարտիզակ, Օթևան, Արևուտ, Գետափ, Դավթաշեն, Դիան, Ագարակավան, Աշնակ, Մեծաձոր, Ակունք, Շղարշիկ, Հացաշեն, Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Սուսեր, Դաշտադեմ, Սորիկ, Միրաք, Շողակն, Լուսագյուղ, Սարալանջ, Ավշեն, Մելիքգյուղ, Սիփան, Սադունց, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Միրաք, Նորաշեն, Ջամշլու, Ռյա Թազա, Վարդաբլուր, Կանիաշիր (Սանգյառ) գյուղերի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Աբովյան-Ակունք, Աբովյան-Զառ-Սևաբերդ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Գյումրի-Ամասիա, Անի Պեմզա-Գյումրի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:
Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: