ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. Ջրվեժում գործող «Գեղարդ» մսամթերքի կոմբինատը մեկ տարուց ավելի է, ինչ սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով:
«Գեղարդ» մսամթերքի կոմբինատի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ մսամթերքի կոմբինատի սնանկության պատճառը խոշոր վարկն է եղել:
Կոմբինատի ողջ գույքը գրավադրված է եղել «Կոնվերս» բանկում ու վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում դարձել է բանկի սեփականությունը:
Կայքի տեղեկություններով` «Գեղարդ» մսամթերքի կոմբինատի սեփականատերը՝ Ալբերտ Վարդանյանը, Հայաստանից արտագաղթել է Ռուսաստան: