«Ты супер!» վոկալային մրցույթը հնարավորություն կտա տաղանդավոր երեխաներին դրսևորել իրենց և դառնալ իսկական աստղ։ Ի դեպ, ռուսական շոու բիզնեսի աստղերի շարքում կան մարդիկ, որոնք չէին կարող անգամ պատկերացնել, որ կարող են լեփ-լեցուն դահլիճներ հավաքել առանց ազդեցիկ հովանավորի։ Նրանք սեփական օրինակով ապացուցում են, որ աշխարհը ենթարկվում է նրանց, ովքեր պատրաստ են դրան։
Յուրի Շատունով
Յուրի Շատունովի պատմությունը շատերը գիտեն։ Տղան որբացել էր ողջ ծնողների օրոք։ Հայրը լքել էր ընտանիքը, իսկ մայրը չարաշահել ալկոհոլը։ Յուրին մինչև 12 տարեկանն ապրել է ազգականների մոտ, բայց հետո հայտնվել Օրենբուրգի շրջանի մանկատանը։ Հենց այնտեղ նա սկսել է զբաղվել վոկալով։ Տաղանդավոր տղան կատարել է իր «Սպիտակ վարդերը» երգը Մշակույթի տան բեմում, որտեղ երջանիկ պատահականությամբ ներկա է եղել երաժշտական ստուդիայի մենեջեր Անդրեյ Ռազինը։ Այդ հանդիպումն ընդմիշտ փոխել է տղայի կյանքը։
Ստաս Պյեխա
Կարծիք կա, որ հայտնի մարդկանց երեխաները ճակատագրի երես տված են։ Սակայն Ստաս Պյեխան` Իլոնա Բրոնեվիցկայայի որդին և լեգենդար Էդիտա Պյեխայի թոռը, վերջերս խոստովանել է, որ գրեթե ամբողջ մանկությունն անցկացրել է մանկատանը։ Ստասի խոսքով` մեծահասակները մշտապես աշխատել են և թողել նրան տնային աշխատողի խնամքին, որը եղել է մանկատան տնօրեն։ Հենց այդ մանկատանն էլ տղան անցկացրել է ժամանակը։ Ստասը մինչև հիմա չի կարողանում ներել իր հարազատներին։ Իհարկե, տատիկի ազգանունն օգնել է տղային ճանապարհ հարթել դեպի բեմ, բայց Ստաս Պյեխան հայտնի երգիչ է դարձել սեփական կամքի, աշխատասիրության և երաժշտության նկատմամբ սիրո շնորհիվ։
Սվետլանա Սուրգանովա
«Նոչնիե սնայպերի» խմբի մենակատար Սվետլանա Սուրգանովան երջանիկ մանկություն է ունեցել, բայց մի անգամ մոր հետ վեճի ժամանակ իմացել է, որ ծնողները նրան որդեգրել են։ Սվետլանան մանկուց արտասովոր երեխա է եղել։ Երգչուհին ծնվել է առողջական խնդիրներով, ուստի մայրը հրաժարվել է նրանից։ Հիվանդության պատճառով Սվետլանային շատ դժվար է տիրապետել ջութակ նվագելու արվեստին, սակայն նույնիսկ դա չի խանգարել նրան, որպեսզի Սվետլանան դառնա ջութակահարուհի։
Մանկական մրցույթի առաջին թողարկումը կկայանա փետրվարի 11-ին, ժամը 20։00-ին ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։ Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն ուշադիր հետևում է տաղանդավոր երեխաների հաջողություններին. ընթերցողները կարող են իմանալ մրցույթի արդյունքների մասին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափով գործակալության կայքերում։