Տիգրան Հեքեքյան
Այժմ երգչախումբը ճապոնական երգերի ձայնասկավառակ է թողարկում: Երգչախումբն առաջարկը ստացել է ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսերից։
«Ձայնագրում ենք ճապոնական երգեր, 10 ստեղծագործություն»,- հայտնել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը:
Նրա խոսքով` հայ երեխաները հեշտությամբ են սովորել ճապոներեն երգերը, որովհետև լավ լսողություն ունեն։