ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Փետրվարի 1-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, փաթեթոuմ եղել է «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված:
ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն: