ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Լևոն Արոնյանը Grand Chess Tour —ում կփոխարինի ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկին, որը հրաժարվել է մասնակցությունից։ Այս մասին հայտնում է Chess-news.ru-ն:
Բացի այդ, մասնակիցների թվում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը և Յան Նեպոմնյաշչին:
Grand Chess Tour կմեկնարկի հունիսի 19-ից 26-ը Փարիզում կայանալիք մրցաշարով: