ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. «Պետական ծառայողական գաղտնիքի» մասին նոր օրենքի փոփոխությամբ` պետական և ծառայողական գաղտնիքին տիրապետող անձիք լրացուցիչ չեն վարձատրվի։
Փոփոխությունը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում»,-ասաց նա։
2015 թվականին պետական ու ծառայողական գաղտնիքին տիրապետող մարդկանց տրամադրվող հավելավճարն ընդհանուր առմամբ կազմել է 69.4 միլիոն դրամ։
2016 թվականի առաջին կիսամյակում տրամադրված գումարը 32 միլիոն էր։