ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. 2017թ-ի Ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր, հայ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը պատմել է իր հաղթանակից ստացած տպավորությունները, հաղորդում է Ունիվերսիադա 2017-ի պաշտոնական կայքը։
Մեկնարկելով չորրորդը` Սերգեյը ֆրանսիացի դահուկորդից հետ է մնացել 16 վայրկյանով, բայց կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։
«Ես գործում էի ըստ իրավիճակի։ Ես ու ղազախ մարզիկը, միասին աշխատելով, հասանք ֆրանսիացուն։ Երկրորդ շրջանում Վիտալի Պուխկալոն հոգնեց։ Ես փախչելու շանս ունեցա և օգտվեցի դրանից»,- ասել է հայ դահուկորդը։ Ազատ ոճում
10-կիլոմետրանոց տարածությունում հաղթանակի համար պայքարել է 87 մարզիկ 25 պետությունից։ Гնհատական վազքում Միքայելյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։
Ալմա Աթայում ընթացող Ունիվերսիադայում մասնակցում է2000 մարզիկ 57 երկրից։ Ունիվերսիադային մասնակցում են 17-28 տարեկան ուսանողներ և ասպիրանտներ։