00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի «գեներալի» բողոքի ակցիա` Երևանում

© Sputnik / Asatur YesayantsПациентка республиканского наркологического центра Аревик
Пациентка республиканского наркологического центра Аревик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Один в поле воин. այս արտահայտությունն ապացուցեց Երևանի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բուժում ստացող մի կին։ Նա պահանջում է հիվանդներին չզրկել ամենօրյա սննդից։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Երևանի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բուժվող հիվանդին հաջողվեց իր վրա հրավիրել լրագրողների ուշադրությունը։ Սա զարմացրեց հաստատության աշխատակիցներին։

Դեպքի վայր ժամանած լրագրողները սպասում էին տեսնել հիվանդանոցի շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող մարդկանց, որոնք պահանջելու էին պետության կողմից տրամադրվող ամենօրյա սննդից չզրկել հիվանդներին։ Դրա փոխարեն նրանք ականատես դարձան «գեներալ» կնոջ բողոքի ակցիայի անցկացմանը։ Հենց այսպես են նրան կոչում կլինիկայում։

© Sputnik / Asatur YesayantsՆարկոլոգիական կենտրոնում բուժվող Արևիկը
Пациентка республиканского наркологического центра Аревик  - Sputnik Արմենիա
Նարկոլոգիական կենտրոնում բուժվող Արևիկը

Ապշած բժիշկներն ու բուժքույրերը չէին հասկանում, թե ինչն է պատճառը, որ կենտրոնի բակում այսքան լրագրողներ են հավաքվել։ Սակայն ստիպված եղան նրանց ուղեկցել բողոքի ձայն բարձրացրած հիվանդի մոտ։

Ինչպես լրագրողներին ասաց բողոքի ակցիայի միակ նախաձեռնողն ու մասնակիցը` Արևիկը, նրանց հայտարարել են, որ հաջորդ ամսվանից հիվանդանոցը իրենց ամենօրյա սննդով չի ապահովելու։

«Մի քանի օր առաջ մեզ ասացին, որ փետրվարի 1-ից մեզ չեն կերակրելու։ Ինչպես ուզում եք, այնպես էլ տակից դուրս եկեք։ Իսկ մենք ի՞նչ անենք, ինձ մի քիչ սնունդ բերում են, սակայն դա բավարար չէ», — ասաց նա։

Չարենցավանում բնակվող կինն արդեն 12-րդ օրն է, ինչ բուժվում է ալկոհոլիզմի դեմ։ Նախկինում նա սննդակարգի վերաբերյալ որևէ պահանջ չի ունեցել։

Կենտրոնի բժիշկներից մեկի` Կարինե Ամյանի խոսքով, որոշ հիվանդների հետ աշխատելը դժվար է, սակայն Արևիկի հետ մինչ օրս խնդիր չի առաջացել։ Ինչ վերաբերում է բարձրացված հարցին, ապա հիվանդանոցը մտադիր չէ հիվանդներին զրկել սննդից։

© Sputnik / Asatur YesayantsՀանրապետական նարկոլոգիական կենտրոն
Республиканский наркологический центр  - Sputnik Արմենիա
Հանրապետական նարկոլոգիական կենտրոն

Նա ավելացրեց, որ հարազատները, հատկապես` դուստրը, հաճախ են այցելում Արևիկին, և նա սննդի հետ կապված որևէ խնդիր չունի։

Մյուս հիվանդներն իրենց ամենօրյա սննդից զրկելու մասին ոչինչ չեն լսել։ Իրենց տրվող սննդից էլ գոհ են։

Իրավիճակը պարզաբանել է նաև Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը։ Նրա խոսքով` պետությունն ու Առողջապահության նախարարության իրավասության տակ գտնվող հիվանդանոցը, մտադիր չեն հրաժարվել սննդի տրամադրումից։

Սակայն, պարզվեց, որ կենտրոնը գտնվում է սննդի մատակարարման պայմանագրի վերակնքման գործընթացում։ Սեմերջյանի վարկածով` կինը, հավանաբար, որոշակի խոսակցություններ է լսել, որ նախկին մատակարարի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է, և սխալ մեկնաբանել այդ խոսակցությունները։

Բացի այդ, հաջողվել է պարզել, որ փետրվարի 1-ին առավոտյան հիվանդներն առանց նախաճաշի են մնացել։ Դիսպանսերի ղեկավարը բացատրեց, որ դա տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով, քանի որ այժմ սնունդն առաքում է ժամանակավոր մատակարարը, որը հիվանդանոցն ապահովելու է մինչև հիմնական գործընկեր կազմակերպության պայմանագրի հաստատումը։

Սակայն կենտրոնի տնօրենը հավաստիացրեց, որ հետագայում նաև նախաճաշը, ճաշն ու ընթրիքը ժամանակին կտրամադրվեն։

«Սնունդ մենք ստանում ենք օրական երեք անգամ։ Մեկ ամսվա կամ մեկօրյա պաշար չունենք։ Սնունդը ստացվում է այդ պահի հիվանդների քանակով», — ասաց Սեմերջյանը։

Նախկին պայմանագրի համաձայն` օրական մեկ հիվանդի հաշվարկով հիվանդանոցը ծախսում է 1950 դրամ, որը պայմանագրի վերակնքումից հետո կկազմի 1800 դրամ։

Русская версия

Լրահոս
0