Ֆիթնես ակումբ հաճախողների ցանկություններն ու պահանջները, ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանի խոսքով, խիստ տարբեր են՝ նիհարելուց մինչև մկանային զանգված հավաքելը:
Յուրաքանչյուրի համար մարզիչը մշակում է առանձին սննդակարգ: Ինչ վերաբերում է պրոտեինների կիրառմանը, Խաչատրյանն այն համարում է ներկայում լայն կիրառում գտած հավելումներից ամենաանվնասը:
Նրա դիտարկմամբ` Հայաստանում ֆիթնես —ակումբներ ու մարզասրահներ այսօր ավելի շատ հաճախում են կանայք, ինչը, նրա համոզմամբ, վկայում է, որ գեղեցիկ լինելու ձգտումն ու կամքի ուժն առավել հատուկ է կանանց: