00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբովյանի քաղաքապետարանի բյուջեն այնքան սուղ է, որ երեխաների կերածն են հաշվում

© FB page Детский сад N12, город Абовян детсад
Детский сад N12, город Абовян детсад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում բնակիչներն այս տարին տհաճ նորությամբ սկսեցին. ստիպված են երեխաներին պետական մանկապարտեզ տանել ավելի թանկ վարձավճարով:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Նախընտրական շրջանն էլ Աբովյանի բնակիչներին չօգնեց: Քաղաքացիներից շատերը Sputnik Արմենիայի հետ զրույցում չթաքցրին՝ սպասելիքներ ունեին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրենց մի շարք խնդիրներին լուծում կտրվի: Ստացվեց ճիշտ հակառակը. խնդիրները նոր տեսք ու ձև ստացան:

Վերջերս Աբովյանում երեխաներին մանկապարտեզ տանող ծնողներն իմացան, որ պետական մանկապարտեզների վարձավճարը թանկացել է՝ ամսական 5500-ից հասնելով 8000 դրամի: Եթե ոմանց համար դա չնչին գումար է, ապա նրանց կողքին կան մարդիկ, որոնց տնտեսական պայմանները թույլ չեն տալիս ընտանեկան բյուջեից այդքան գումար «դուրս տալ»: Հատկապես խնդրահարույց է հարցն այն ընտանիքների համար, որոնք մանկապարտեզ են տանում միաժամանակ երկու և ավելի երեխաների:

«Մեզ մոտ գործազրկության բարձր մակարդակը բարդացնում է ընտանիքների սոցիալական բեռը։ 2 երեխայի համար ամսական 16000 դրամ վճարելն արդեն դժվար է։ Երեխաներս հաճույքով են գնում մանկապարտեզ, չուղարկել չեմ կարող, որովհետև աշխատում եմ, իսկ սկեսուրս խնամում է վատառողջ ամուսնուն, նրա մոտ թողնելու հնարավորություն ևս չունեմ։ Չգիտենք` ուղարկենք երեխաներին մանկապարտեզ, թե ոչ»,- ասաց Աբովյանի թիվ 12 մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի մայրիկը՝ Արմինեն:

Նրա խոսքով՝ ծնողներն այդպես էլ չեն հասկանում՝ այդ ինչպես պատահեց, որ Հրազդանում վճարը 4500 դրամ է, իսկ իրենց մոտ կտրուկ գնաճ գրանցվեց։

«Աբովյանում արդեն 5500 դրամն էլ չի հերիքում, պիտի 8000 դարձնեն։ Այն դեպքում, երբ նույն սննադակարգն է 2 քաղաքների մանկապարտեզներում։ Էլ չենք խոսում Երևանի մասին, որտեղ պետական մանկապարտեզներն անվճար են»,-ասաց ծնողը:

Արմինեի խոսքով՝ հեռուստատեսությամբ շատ են լսում կատարված բարեգործությունների մասին, սակայն դրանք իրատեսական չեն, հատկապես, երբ հայացք ես գցում ներսից:

Աբովյանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նժդեհ Հովսեփյանը բացատրեց, որ վարձավճարի ավելացման պատճառը պետական բյուջեից տրվող սուբսիդիայի պակասն է:

Новый современный детский сад - Sputnik Արմենիա
Մանկապարտեզներում շարունակվում են անակնկալ ստուգումները

«Քաղաքապետարանի առկա ֆինանսական հաշվեկշռում այդ գումարը բացակայում է արդեն: Յուրաքանչյուր երեխայի համար ծախսվում է 22 հազար դրամ քաղաքապետարանի կողմից, որից միայն սննդի համար ծախսվում է 8 հազար դրամ: Այս պարագայում ծնողը ստիպված պետք է լինի երեխայի սննդի հարցը գոնե ինքնուրույն կազմակերպել:Այս պահին խնդիրն այնքան սուր է, որ քաղաքապետարանն իր ֆինանսաբյուջետային հաշվեկշռից այլևս չի կարողանում հոգալ այդ ծախսը»,-ասաց Հովսեփյանը:

Ի դեպ, Աբովյան քաղաքի մանկապարտեզներն իրենց դռները երեխաների առջև բացում են փետրվարի 1-ից: Մեր զարմանքին ի պատասխան՝ Նժդեհ Հովսեփյանը նշեց, որ ձմեռային արձակուրդների շրջանն ավարտվում է փետրվարի 1-ից:

Այստեղից կարելի է պատկերացում կազմել, թե ծնողներն ինչ ցայտնոտի մեջ էին հունվարյան օրերին՝ չիմանալով աշխատանքի՞ գնալ, թե՞ տանը մնալ ու երեխաներին պահել:

Русская версия

Լրահոս
0