00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խայտառակություն է` Նալբանդյանը Լապշինի հետ կապված իրավիճակի մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна
Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված իրավիճակը խայտառակությունից բացի այլ կերպ չես անվանի, ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված իրավիճակը խայտառակություն է։ Նախարարի նշեց, որ ինքը չգիտի, թե ով և ինչ կարող է վաստակել Լապշինի գործից, բայց վստահ է, որ դա ոչ մեկի հեղինակության վրա դրական չի ազդի։ «Խայտառակություն է»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։ Նախարարի խոսքով` կատարվածը չի կարող նախադեպ դառնալ կամ լինել խոչընդոտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: «Ղարաբաղ գնացել են, գնում են և էլի կգնան: Ադրբեջանցիների կազմած սև ցուցակում մոտ 500 մարդ կա` պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի հեղինակավոր, համաշխարհային համբավ ունեցող դեմքեր: Որևէ մեկը կարո՞ղ է Ադրբեջանի հետ համագործակցել այդ հարցով կամ հանձնել իրենց` իհարկե ոչ», — նշեց Նալբանդյանը։

Протесты армянской общины Америки против экстрадиции блогера Лапшина у консульства Беларуси в Нью Йорке - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաներ Վաշինգտոնում և Նյու Յորքում` ի պաշտպանություն Լապշինի

Նալբանդյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին շրջանում, չնայած Ադրբեջանի վայնասուններին, զբոսաշրջիկները շարունակում են այցելել Լեռնային Ղարաբաղ: «Ղարաբաղն իսկապես դարձել է ձգող ուժ: Որքան խոչընդոտում են, այնքան գովազդում են, և բոլորը ցանկանում են գնալ, տեսնել»,¬- նշեց արտգործնախարարը։

Նալբանդյանի խոսքով` Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, այդ պատճառով էլ նման իրավիճակների է ստեղծում: Դա միայն վնաս է հասցնում Ադրբեջանի հեղինակությանը և կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն այսպիսի հարցերում համագործակցել Ադրբեջանի հետ։

ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

Русская версия

Լրահոս
0