ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Արարատի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկություններ չունեն: Սակայն նշենք, որ որոշ լրատվամիջոցների հետ զրույցում մարզպետն անձամբ է հաստատել, որ հրաժարականի դիմում է գրել, բայց այն վարչապետին է ներկայացնելու վաղը։
Ռուբիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Արարատի մարզպետ է նշանակվել 2014 թ. մայիսի 8-ին և համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը:
Ըստ շրջանառող լուրերի` Աբրահամյանին մարզպետի պաշտոնում կփոխարինի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը կամ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: