ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ժոզե Մոուրինյոն խոսել է նախօրեին կայացած խաղի մասին` նշելով, որ առաջին խաղակեսն այնքան էլ լավը չէր, սակայն իրենք կարողացան առաջին գոլը խփել հենց առաջին խաղակեսում։ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» հանդիպումն ավարտվեց 4։0 հաշվով, չորս գոլերից մեկը խփեց հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Մոուրինյոն խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի` թիմում հայտնվելու մասին։
«Երբ Միկին հայտնվեց հիմնական կազմում, և՛ մենք, և՛ նա, հասկանում էինք, որ նա լիովին պատրաստ է։ Նա դրական ազդեցություն ունեցավ թիմի խաղի վրա, դրանից հետո դադար եղավ «Տոտենհեմի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Այնուհետև նա վերադարձավ և շարունակեց լավ խաղալ, ուստի ուրախ ենք նրա համար»,- manutd.ru-ն փոխանցում է Մոուրինյոյի խոսքը։
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին: Նրա տեղափոխման համար անգլիական ակումբը 42 միլիոն եվրո է վճարել: