00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները չսովորեցին լավաշ թխել, որոշեցին գողանալ հայերից

© Sputnik / Asatur YesayantsЛаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց հացերի արքա. այսպես են անվանում լավաշը։ Չնայած ադրբեջանցիներն ամեն կերպ ուզում են այն ներկայացնել որպես իրենց մշակութային ժառանգություն, կան անհերքելի փաստեր, որ լավաշի հայրենիքը Հայաստանն է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Գոհար Սարգսյան. Արարատի մարզի գյուղերից մեկում ապրող Անուշ տատը պատմում է`կար ժամանակ, երբ ադրբեջանցիների հետ ապրում էին կողք կողքի։ Հայերից նրանք փորձում էին լավաշ թխելու հմտությունները սովորել, բայց ապարդյուն։

«Նրանք լավաշը հունցում էին մի ձեռքով, դրա համար էլ նրանց մոտ չէր ստացվում։ Մեր լավաշն էլ չէին ուտում, ասում էին`«հարամ» է»,- պատմեց նա։

Այդպես կարող էին անվանել նաև այլ պատճառով, որ հայերը լավաշը թոնիր մտցնելուց առաջ պարտադիր ցողում էին ջրով և խաչակնքում։ Այսօր էլ հայաստանյան գյուղերում պահպանում են այդ ավանդույթը։

Լավաշի թխման այլ ավանդույթներ էլ կան։ Օրինակ` առաջին լավաշը, որ հանում են թոնրից, պետք է բաժանեն հարևաններին կամ անցորդներին։ Հայերն այն ժամանակ հավատացել են, որ եթե այդ առաջին լավաշն ուտեն, իրենց ընտանիքում դժբախտություն կպատահի կամ ընտանիքի տղամարդը փորձանքի կհանդիպի։

Հայկական լավաշը - Sputnik Արմենիա
Հայկական անուշաբույր լավաշը

«Լավաշն իր պատրաստման ամբողջ գործընթացով տարբերվում է։ Ժողովրդական հմտություններ կան` պիտի առանց թթխմորի հատուկ խմոր պատրաստեն, թողնեն, որ խմորը հասնի, հատուկ գրտնակներով բացեն. հմտություն պահանջող գործընթաց է։ Կա հացառ, որի վրա դնում են բացված գնդիկները, հացառով խփում են թոնրի շուրթին, պահում 60 վայրկյան ու ասում` հացը ծաղկեց»,- պատմեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։

Ազգագրագետը հիշեցրեց, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են թոնիրներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ դարով։ Դրանք լավագույն ապացույցներից են, որ հայերը լավաշ են թխում վաղ ժամանակներից։

Իսկ ադրբեջանցիները կարծես սովորել են հայերի հետ կապված ամեն ինչն իրենց վերագրել։ Հիմա էլ առավել ակտիվացրել են լավաշի հայկականությունը հերքող հրապարակումները, որոնց միջոցով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում են այն դասել իրենց մշակութային առանձնահատկությունների շարքը։

© Sputnik / Asatur YesayantsԼավաշ թխողները
Женщины села Агцк пекут лаваш - Sputnik Արմենիա
Լավաշ թխողները

Ազգագրության թանգարանի գիտաշխատող Խորեն Գրիգորյանը, որը եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ, լավաշի ադրբեջանականացման հարցին նախ հումորով մոտեցավ։ Նրա խոսքով` եթե այսօր ևեթ հայտարարենք, որ Էյֆելյան աշտարակի հեղինակը հայ է, անմիջապես կսկսեն հակազդել, որ հեղինակն ադրբեջանցի է։ Գրիգորյանն անհեթեթ է համարում այն հարցադրումները, թե որն է լավաշի ծագումնաբանությունը, քանի որ յուրաքանչյուր մշակութային արժեք շարժական է։

Այսօր ադրբեջանցիները լավաշը ցանկանում են ներառել իրենց ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դրա համար հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ, իհարկե, հայերից հետո։

«Նրանց ներկայացրած հայտի մեջ խայտառակություն էր. նրանք որպես ադրբեջանական լավաշի մասին գիտահետազոտական աշխատություն նշել էին հայկական լավաշի մասին գիրքը։ «Կովկասյան ժողովուրդները» գրքում Կովկասի ժողովրդի կենցաղի նկարագրությունն է, իսկ 70-ական թվականներին ոչ ոք չէր պատկերացնում` ադրբեջանցին ու հայը կմրցակցեն, թե որ տեսակի կերակուրն ում է պատկանում։ Այդտեղ հստակ նշված էր լավաշը որպես հայկական հաց»,- ասաց Գրիգորյանը։

Ազգագրագետն ավելացրեց նաև, որ ադրբեջանցիների հայտում ամբողջությամբ հայկական նյութեր են եղել, պարզապես հարմարեցրել են իրենց։

Ինչքան էլ լավաշի ծագումնաբանությունը քաղաքականացնեն, հայ ազգագրագետները կարծում են, որ դա երկու ազգերի վիճաբանության հարց չպետք է լինի։ Հայերի համար պետք է կարևոր լինի ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքը, այլ` մեր երկրում լավաշ թխելու ավանդույթը պահպանելը, որը խոր արմատներ ունի։ Ժամանակին թոնիրը կառուցում էին տան կենտրոնում, այն խորհրդանշում էր ընտանիքի գաղափարը։ Իսկ այսօր մի կողմից թոնրագործներն են պակասել, մյուս կողմից` թոնրի մեջ հաց թխողները։

Հիշեցնենք, որ 2014թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ է ընդգրկել հայկական լավաշը։ Հայտը ներկայացրել է Հայաստանը, ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»։

Русская версия

Լրահոս
0