00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ստեղծվեց «Վեր կաց, եղբայր իմ» երգի տեսահոլովակը

© FacebookАрман Сагателян
Арман Сагателян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին բանակին նվիրված ամեն տոնին հեռուստաեթերում պարտադիր հայտնվում է «Վեր կաց, եղբայր իմ» երգի տեսահոլովակը: Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, որը նույնպես նկարահանվել է այդ տեսահոլովակում, պատմել է, թե ինչպես է ծնվել տեսահալովակ նկարելու գաղափարը:

Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանի «Վեր կաց, եղբայր իմ» երգի տեսահոլովակի նկարահանման պատմությունն Արման Սաղաթելյանը ներկայացրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«2006 թ. էր, ՀՀ ՊՆ Զինուժի մոնտաժայինում հավաքվել էին Վրեժ Իսրայելյանը (այն ժամանակ վարչության պետը, իրականում մեր ավագ ընկերը), Աշոտ Գևորգյանը (այն ժամանակ «Զինուժի» ղեկավարը, բայց կրկին ավագ ընկերը, ներկայումս արդեն պահեստազորի գնդապետ), Արթուր Ղարայանը (այն ժամանակ «Զինուժի» գլխավոր օպերատորը), Արմեն Մովսիսյանը ու ես:

Քննարկում էինք Արմենի երգերից մեկի հոլովակի նկարահանման հարցը: Միտքը Աշոտինն էր, Արմենի հետ ինչ-որ թեթև քննարկում էին ունեցել արդեն, և հավաքը կոչված էր ընդլայնել քննարկման շրջանակները: Արմենը շատ սկեպտիկորեն էր վերաբերվում հոլովակներին ընդհանրապես ու ընտրված երգի առումով մասնավորապես, հոլովակները «կլիպ» անվանելով և չվստահելով ժամանակակից այդ ժանրին: Աշոտը հանգստացնում էր Արմենին, ասելով, որ որևէ ընդհանուր բան չի լինելու «կլիպի» բազմաթիվ դրսևորումների հետ, ու կնկարենք իրականում երգին արժանի տեսաշար:

Փող առանձնապես չկար (կամ ընդհանրապես չկար, չեմ էլ հիշում), բայց դե փողով ով ասես ինչ ասես կնկարի: Մի քիչ օգնեց բանակը, տեխնիկան հիմնականում մերն էր, տրանսպորտով ու հատուկ էֆեկտներով (պայթեցման և այլն) օգնության հասան իմ ընկերները՝ Արթուր Գասպարյանը, Արթուրը ու Վոգը: Գլխավոր դերերում նախատեսում էինք նկարահանել ինձ ու իմ մարտական ընկեր Տիգրան Մուրադյանին, սակայն Տիգրանը այն ժամանակ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում էր ծառայում, և հասկանալի պատճառներով նկարահանվել չկարողացավ:

Նրան փոխարինեց կրկին մեր ընկեր Մուշո Գարուկյանը: Նկարահանեցինք Քարվաճառում երկու օրում: Փորձել էինք ստանալ այն ժամանակին բնորոշ դետալներ: Մասնավորապես, հագիս համազգեստը իրական Արցախյան պատերազմից մնացած զգեստ է, շալվարը իմ համազգեստից, կիտելը՝ Տիգրանինը, որը ինձ էին հանձնել Ստեփանակերտի հոսպիտալում 92-ի նոյեմբերին՝ արյունոտ ու աջ ուսին անցք` գնդակից: Այդպես էլ պահպանվել է՝ ուսին անցքով ու գույնը փոխված:

Մոնտաժի ժամանակ Աշոտի հետ վիճել ենք շատ, ու մինչ օրս համաձայն չեմ որոշ լուծումների հետ: Բայց դա հեչ կարևոր չէ, քանի որ Արմենին խոստացածը, կարծում եմ, արվեց, և մենք ունեցանք այս հրաշալի երգի տեսաշարը: Ունեցանք, որովհետև բոլորս սրտանց ու անշահախնդիր դա էինք ուզում և ունեինք ընկերներ, որոնք մեր կողքին էին: Ու քանի դեռ սրտանց ուզենք ու մեր ընկերներն էլ լինեն մեզ հետ՝ ամեն բան էլ ստացվելու է: Շնորհավոր»:

Լրահոս
0