ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հայոց բանակում կստեղծվի զինծառայողների տվյալների էլեկտրոնային բազա, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվում է կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ։ Դա անհրաժեշտ է մեզ որակի հսկողության և արդյունավետության բարձրացման համար», — ասաց Սարգսյանը։
Կստեղծվեն տվյալների էլեկտրոնային բազաներ և քարտեր, քանի որ մինչև հիմա զինծառայողների և նորակոչիկների հաշվառումն իրականացվում է թղթաբանությամբ։ Այդ բազաներում և քարտերում կնշվի զինծառայողների առաջադիմությունը և ծառայության մեջ առաջընթացը, ինչպես նաև վարել նրանց հաշվառումը զորացրվելուց հետո, ինչը, նախարարի խոսքով, թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել նրանց ընդգրկվածությունը զինված ուժերում՝ անհրաժեշտության դեպքում։