ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. «Հայփոստ» ազգային փոստային օպերատորի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ` «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը» թեմայով։
Նամականիշները շրջանառության մեջ կդրվեն հունվարի 27-ից։ Այսօր կայացել է դրանց մարման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ինչպես նաև հայ զինծառայող Նարեկ Մալխասյանը, որն ապրիլին ադրբեջանական ուղղաթիռ էր կործանել։
Նամականիշներից մեկի վրա պատկերվել է Հայաստանի զինված ուժերի զորքերի որոշ տեսակներ և ՀՀ զինված ուժերի զինանշանը։
Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը` ծածանվող եռագույն դրոշի և ՀՀ զինված ուժերի զինանշանի համադրությամբ։