ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. 2017 թ-ի պետական բյուջեն արդեն հաստատված է և դրանում նախատեսված չէ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մենք մեծ ճանապարհ ենք անցել սպայական անձնակազմի աշխատավարձերի կարգավորման առումով, սակայն ակնհայտորեն դա բավարար չէ, ու հնարավոր է` հետո այս ուղղությամբ քայլեր արվեն», — ասաց Վիգեն Սարգսյանը։
Փոփոխությունները պետք է վերաբերեն սպայական միջին և բարձր կազմին, որն ավելի երկար է ծառայում բանակում։
Նա ընդգծեց, որ երիտասարդ սպաներն այսօր բավականին մրցունակ աշխատավարձ են ստանում, իսկ թոշակի անցնելիս՝ դեռ տարիքը թույլ է տալիս, որ աշխատեն նաև այլ ոլորտներում։
Նրա խոսքով` սպաների ծառայությունը պետք է առավելագույնս գրավիչ դարձնել, այդ թվում` աշխատավարձի հաշվին։
Սարգսյանը նշեց նաև, որ երիտասարդ սպաներն այսօր բավականին մրցունակ աշխատավարձ են ստանում, իսկ թոշակի անցնելիս՝ դեռ տարիքը թույլ է տալիս, որ աշխատեն նաև այլ ոլորտներում։