ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի-Sputnik. Ոստիկանության տվյալների համաձայն` Վիեննայում գազի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Չորս մարդ ծանր վնասվածքներ է ստացել, ևս վեցը ստացել են թեթև վնասվածքներ:
Die Presse պարբերականը գրում է, որ տուժածների թվում երեխա կա: Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են, հրշեջները շարունակում են մարել մասնակիորեն փլուզված բնակարանների հրդեհը, որը բռնկվել է պայթյունի հետևանքով:
Նշվում է, որ թաղամասի որոշ փողոցներ փակվել են տրանսպորտի համար:
Großeinsatz in #Wien-#Hernals. Nach einer #Gasexplosion gibt es mehrere Verletzte. Alle Infos heute bei #ATVAktuell um 19:20 und 20:05 Uhr pic.twitter.com/hJjec54K8r
— ATV (@ATV) 26 января 2017 г.