00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցЦентр города Копенгаген
Центр города Копенгаген - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության թեման արծարծվել է Դանիայում, հարցը քննարկվել է երկրի խորհրդարանում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Դանիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։

Բանաձևին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 11, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր:

«Այս բանաձևը զգուշավոր փաստաթուղթ է, և այն դժվար է համարել Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձև: Միաժամանակ, Դանիայի Թագավորության խորհրդարանի այս քվեարկությունը կարելի է համարել որոշակի տեղաշարժ Հայոց ցեղասպանության շուրջ Դանիայի Թագավորության քաղաքական դիրքորոշման առումով»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Նարինե Մկրտչյանը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Русская версия

Լրահոս
0