ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հունվարի 26-29-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
Երևանում հունվարի 26-29-ը սպասվում է ձյուն, 30-ին՝ առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.80C (1987 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —23.10C (1991 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ —5.90C։