ԵՐԵՎԱՆ, 26 Հունվարի-Sputnik. Վարչապետ Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց տասնհինգօրյա ժամկետում Ռուսաստանի ու այլ երկրների գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների հետ հանդիպում կազմակերպել։
«Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը»,-ասաց վարչապետը։
Ի պատասխան` նախարար Առաքելյանը տեղեկացրեց, որ հենց այսօր հանդիպում է ունենալու «Ռոսսելմաշ» ընկերության հետ, իսկ վաղը պաշտոնական հանդիպումներ են սպասվում ռուսական այլ ընկերությունների հետ։
«Շատ ինտենսիվ, կպած անում ենք»,-խրախուսեց վարչապետը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական առաջին այցով հունվարի 24-ին մեկնել էր ՌԴ։ Ռուսաստանի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ ՀՀ վարչապետը քննարկել է Հայաստան-Ռուսաստան գործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր։