ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը պետք է քննարկվի։
«Բարձրացնել ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարների չափը»,-ասաց վարչապետը։
Գործադիրի ղեկավարն առաջարկեց հարցերն անհրաժեշտության դեպքում քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ։
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության ձեռնարկած ծրագիրն է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:
Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը կարևորվել է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում: