00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբյան. «ՀՀ նոր խորհրդարանում 5-6 կուսակցություն կլինի»

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ առաջիկա ընտրությունների ժամանակ շատ բան կախված կլինի «Ծառուկյան» դաշինքի ձևավորումից և Սեյրան Օհանյանի թիմից։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանի ԱԺ-ի կազմում ապրիլյան ընտրություններից հետո հինգ կամ վեց կուսակցություն կլինի, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Իշխանությունը հիմնականում վերահսկում է քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները, ուստի նախընտրական խիստ գործընթացների չեմ սպասում»,- ասաց Հակոբյանը։

Փորձագետի խոսքով` մյուս կողմից հետաքրքիր է, թե ինչ է իրենից ներկայացնում «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նաև ում հետ է ընտրությունների գնալու նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Միայն դրանից հետո կարելի է ձայների հավանական բաշխման վերաբերյալ կանխատեսումներ անել։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Հակոբյան. «ՀՀ նոր խորհրդարանում 5-6 կուսակցություն կլինի»

Ընդ որում, Հակոբյանը նշեց, որ իշխանությանը ձեռնտու է քաղաքական դաշտի մոզաիկ տիպի պատկերը, որովհետև դա ավելի վերահսկելի կլինի, քան մեկ լուրջ ոչ իշխանական բևեռը` հստակեցված խաղի կանոններով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա իշխող կուսակցությունը, ըստ Հակոբյանի, որոշում է կայացնելու իր արդյունքների հիման վրա։ Եթե դաշնակցականների հետ նրանք չկարողանան ստանալ ձայների մեծամասնությունը, ապա, քաղտեխնոլոգի կարծիքով, չի բացառվում, որ հանրապետականները «Ծառուկյան» դաշինքի հետ նոր կոալիցիա ձևավորեն, ինչպես եղել է անցյալում։

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալուն, ապա, Հակոբյանի խոսքով, նա դժվար թե բացեիբաց ընդգրկվի որևէ կուսակցության կամ միության մեջ։

Премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյան. «ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա»

Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, քողարկված աջակցություն կցուցաբերի որևէ քաղաքական ուժի, քանի որ նա լուրջ ռեսուրսներ ունի (թեև դրանք փոքրացել են ՀՀԿ-ի շարքերը լքելուց հետո)։ Հակոբյանը կարծում է, որ շատ քաղաքական ուժեր իրենք կխուսափեն, որ Հովիկ Աբրահամյանն ուղղակիորեն ասոցացվի իրենց հետ, քանի որ վերջինս նաև բավական խոցելի է և հանրային ընկալման մեջ կարող է թուլացնել այն բևեռին, որտեղ նա լինի։

Հակոբյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ն լքող մի շարք անձանց թեմային` նշելով, որ ամեն ինչ ընթանում է նախօրոք ծրագրված պլանի համաձայն։

«Իրավիճակը սկսեց փոխվել այն ժամանակ, երբ իշխանությունները ներքին կարգով որոշեցին վերադասավորման գործընթաց սկսել։ Այս առումով խորհրդանշական էր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը։ Իշխանությունների ներսում սկսեց նոր քաղաքական թիմ ձևավորվել»,- ասաց Հակոբյանն` ավելացնելով, որ վերադասավորման գործընթացին նախորդել էին իմիջի ու վերնախավի թարմացման շուրջ պայմանավորվածությունները։

Արդյունքում կուսակցությունը լքում են բավական անցանկալի մարդիկ, որոնց թվում` քաղաքական և տնտեսական տեսանկյունից այնքան նշանակալի դեմք, ինչպիսին է ԱԺ նախկին խոսնակ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով` իշխանական վերնախավի ներսում վերադասավորումներն ավելի հետաքրքիր են, քան այն, ինչ տեղի է ունենում երկրի քաղաքական դաշտում ընդհանրապես։

Русская версия

Լրահոս
0