ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը լքում է իր պաշտոնը Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո, հայտնում է ro.sputnik.md-ն։
Այդ պաշտոնին Նուլանդին կփոխարինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան ՆԱՏՕ-ում ամերիկյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնը։
ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչները հրաժարվեցին լրագրողներին մանրամասնել, արդյո՞ք Նուլանդը լքել է պաշտոնը սեփական ցանկությամբ, թե նրան հեռացրել են պաշտոնից Թրամփի նախագահության հետ կապված։
Հեֆերնը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը 2011-2014 թվականներին։ Նա նաև եղել է ամերիկյան առաքելության տեղակալ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում։