ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. NTV-ն հաղորդել է, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում պլաստիկի վերամշակման գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժածներ կան:
Միջադեպը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 18:00-ին, գրում է tert.am-ը: Պայթյունը հանգեցրել է խոշոր հրդեհի բռնկման, որը տարածվել է շուրջ 3000 քառ. մետր տարածությամբ: Վիրավորվել են գործարանի 4 աշխատակիցները:
Հաղորդվում է, որ ներկա պահին փրկարարները կրակի մարման աշխատանքներ են իրականացնում: