00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էներգետիկ ոլորտն ագրեսիվ աճ կունենա, ներդրողները կպայքարեն արևային առաջին կայանի համար

© Sputnik / Asatur YesayantsАйк Арутюнян
Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում արևային առաջին կայան է կառուցվելու: Հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր օտարերկրյա ներդրողները: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ներկայացրեց մանրամասները:

ԵՐԵՎԱՆ, հունվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայան կառուցելու համար մրցույթը նախատեսվում է կազմակերպել այս տարվա մարտին: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա կայանի աշխատանքները կավարտվեն 2018 թվականին:

«Այստեղ կա ավելի քան 40 օտարերկրյա ընկերություն, սակայն չի նշանակում, որ հետաքրքրվողների շրջանակն այսքանով սահմանափակվում է: Շատ ներդրողներ կան, որոնք չկարողացան Հայաստան գալ, բայց մտադրություն ունեն մասնակցել մրցույթին: Ասեմ, որ մրցույթը լինելու սակագնի համար»,- ասաց փոխնախարարը:

Հարությունյանն ավելացրեց, որ չկա աշխարհում մի լուրջ ընկերություն, որի հետ կապ հաստատած չլինեն. բոլորին տեղեկացրել են ներդրումային ծրագրի մասին:

«Մասրիկ 1-ը միայն առաջին ծրագիրն է, ունենք ևս 5 ծրագիր, որոնք, կախված առաջին ծրագրի հաջողությունից, կորոշենք երբ իրագործել ու ինչ ծավալով: Իսկ մրցույթը շատ արդյունավետ միջոց է շուկայում ամենացածր սակագինը ստանալու համար»,-ասաց նա:

Հարությունյանը հավաստիացրեց՝ Հայաստանը վերականգնվող էներգետիկայի համար բարենպաստ պայմաններ է ստեղծել: Պետությունը ներդրել է իր ունեցած ամբողջ գործիքակազմը ոլորտը խրախուսելու համար:

© Sputnik / Asatur YesayantsԱրևային մարտկոցներ
Солнечные батареи  - Sputnik Արմենիա
Արևային մարտկոցներ

«Ոլորտն ագրեսիվ աճ է ունենալու: Մինչև 150 կվտ կայանների համար մենք ազատելու ենք ձեզ բոլոր տեսակի հարկերից, լիցենզիաներից: Որ տեղադրեք, ձեր ավելցուկը Հայաստանի էլեկտրական ցանցերը կգնի: Օրենքով մենք ունենք 20 տարվա երաշխիք, որ վերականգնող էներգետիկ կայանը ինչքան էլեկտրաէներգիա արտադրի, պետք է այդքանը գնվի: Բացի այդ, սակագինը, որ ֆիքսվում է սկզբում, 20 տարվա ընթացքում պահպանվում է: Ասեմ նաև, որ արևային վահանակների համար ներմուծման հարկեր չկան»,-ասաց փոխնախարարը:

Նա ավելացրեց, որ նշյալ ծրագրերն իրականացնելու համար մեր երկիրը սպասեց այնքան, մինչև արևային տեխնոլոգիաները մրցունակ դարձան սակագնային համակարգում: Նրա խոսքով՝ 2016 թվականին արդեն հնարավոր է դարձել արևային էներգիան զարգացնել առանց սուբսիդիայի:

Ի դեպ, նրա տեղեկացմամբ, ոչ արդյունավետ հին կայանները դուրս են գալու շահագործումից: Օրինակ` եթե խոշոր ներդրողներ չհայտնվեն, շուտով շրջանառությունից դուրս կգա 40-ամյա Հրազդան ջէկ-ը:

Լրահոս
0