Արմեն Մարտիրոսյան
Մարտիրոսյանի խոսքով` կոնկրետ «Ժառանգության» պարագայում դեռ ընտրության մասնակցության որևէ ցուցակ չկա։ «Ցուցակ դեռ չկա մի պարզ տրամաբանությամբ`մենք դեռ չգիտենք` ինչ ֆորմատով ենք մասնակցելու ընտրություններին` դաշինքո՞վ, թե՞ առանձին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Անդրադառնալով մամուլում հրապարակված իր և Զարուհի Փոստանջյանի հակամարտությանը` Մարտիրոսյանը նշեց, որ հակամարտություն չկա, Զարուհի Փոստանջյանը գրել է, որ մենք տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ և դա նորմալ է։
«Սա հանրապետական կուսակցությունը չէ և ոչ էլ ԽՄԿԿ-ն է, այստեղ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ։ Որքան շատ կառաքիներ լինեն կուսակցության ներսում, որոշում կայացնելը, թեպետ ավելի դժվար, բայց ճիշտ ուղղությամբ կլինի»,-կարծում է «Ժառանգության» փոխնախագահը ։