ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի-Sputnik. Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հարազատ կուսակցությունից։
Spytnik Արմենիան սեփական աղբյուրների միջոցով ճշտել է, որ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։
Մինչ այդ, մեր ունեցած տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։