ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. «Կուբանի» հավատարիմ երկրպագու Միխայիլ Գարիյանին տուն գնելու համար միջոցներ հավաքելու ակցիան ավարտվել է։
Ծրարը, որի մեջ եղել է մեկ միլիոն ռուբլի, «Կուբանի» հավատարիմ երկրպագուին հանձնել է Victoria's secret-ի 27-ամյա մոդել Քսենյա Դելին Կրասնոդարի «Կորալովիե բուսի» ռեստորանում։ Այդ մասին հաղորդել է Քսենիան Instagram-ում իր էջում։
68-ամյա Միխայիլ Վարդանի Գարիյանին Կրասնոդարում գիտեն որպես քեռի Միշա։ Նա փախստական է Բաքվից։ Կուբան է տեղափոխվել 1989թ-ին։ Նա չունի տուն և հարազատներ։ Նա գումար է վաստակում նրանով, որ միրգ է վաճառում Կրասնոդարի շուկաներում։ Քեռի Միշան «Կուբան» ՖԱ-ի ամենահավատարիմ երկրպագուն է։ Հենց այդ պատճառով «Կուբանի» նախաձեռնող խումբը 2016թ-ի նոյեմբերի 7-ին միջոցների հավաք է հայտարարել քեռի Միշայի համար տուն գնելու նպատակով։
Ակցիային աջակցել են ԶԼՄ-ները, քաղաքի հայտնի մարդիկ և հասարակ բնակիչները։ Եթե 2016թ-ի նոյեմբերի վերջին հավաքվել է 500 հազար ռուբլի, ապա հունվարի 15-ին հայտարարել են «Տուն քեռի Միշայի համար» նախագիծը փակելու մասին, քանի որ տուն գնելու համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել էր։