00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևային էլեկտրակայանները էներգետիկ անկախություն կպարգևեն Հայաստանին

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցОткрытие новой солнечной электростанции
Открытие новой солнечной электростанции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցումը երկրի համար պատմական իրադարձություն է։ Արևային էներգիան ոչ միայն կարող է էներգետիկ անկախություն ապահովել, այլև բազմաթիվ նոր աշխատատեղեր ստեղծել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Շուտով Հայաստանը կկարողանա ամբողջությամբ անցում կատարել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների։ Այս մասին բազմաթիվ անգամ խոսել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու այդ ոլորտի մասնագետները, քանի որ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ աշխարհագրական ու եղանակային պայմանները։

Մեծ Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցումը խոշոր նախագիծ է հայկական էներգետիկայի պատմության մեջ։ Բարեհաջող մեկնարկի դեպքում նախատեսվում է արևային կայաններ կառուցել նաև Թալինում, Գագարինում, Դաշտադեմում և Մերձավանում։

«Շուրջ 40 արտասահմանյան ընկերություն` շվեյցարականից մինչև հնդկական, պատրաստ են ներդրում կատարել այդ ծրագրի իրագործման համար։ Կայանի կառուցման համար մրցույթը կանցկացվի 2017 թվականի ապրիլին։ Արևային կայանը Մասրիկում 50 մլն դոլար կարժենա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։

Նախագծի դրական արդյունքները միանգամից ի հայտ չեն գա, սակայն հեռանկարում երկիրը մասնակի, այնուհետև նաև ամբողջությամբ անկախ կդառնա էներգետիկ ոլորտում, կբացվեն մի շարք աշխատատեղեր, ինչպես նաև կապահովվի բնապահպանական անվտանգությունը։

Силва Агаджанян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանը կարող է լինել նաև արևային էլեկտրաէներգիա արտահանող երկիր

50 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման համար շուրջ ութ ամիս է անհրաժեշտ։ Լավագույն դեպքում շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։

Հայաստանում այլընտրանքային էներգիա ստանալու մասին խոսակցություններն առաջին անգամ շրջանառվեցին 2006 թվականին։ 2014 թվականին նախագիծը պետական աջակցություն ստացավ և հաստատվեց Հայաստանի կառավարության կողմից։

Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թ-ը 38 տոկոսով կրճատել էներգիայի սպառումը և դրա հետ կապված` էներգետիկ ծախսերը։ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները արևային էլեկտրակայաններ տեղադրելու համար։ Ոչ միայն արտոնագիր չի պահանջվում, այլ նաև ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։ Նաև ստեղծված են բոլոր պայմաններն այդ ոլորտում ներդրումներ անելու համար։

Նախագիծը դեկտեմբերի 29-ին հաստատել է Հայաստանի կառավարությունը, տրամադրվել է 129 միլիոն դոլար։

Այս և այլ հարցեր կքննարկվեն «Էլեկտրաէներգիայի շաբաթ 2017» խոշոր միջազգային էներգետիկ միջոցառման ժամանակ, որին կմասնակցի արտասահմանյան ընկերությունների մոտ 300 ներկայացուցիչ։

Русская версия

Լրահոս
0