ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Դուբայի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ հրդեհային անվտանգության նորարար համակարգ է գործարկել` ջրի վրա Jetpack սարքերի և լողացող հրշեջ կայանների կիրառմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Emirates 24/7 պարբերականին։ Դուբայի քաղպաշտպանության ղեկավար Ռաշիդ ալ Մատրուշի խոսքով` համակարգը թույլ կտա մարել հրդեհները լողացող միջոցների վրա և ափամերձ կառույցներում։
«Dolphin-ը նորարար համակարգ է` լողացող հրշեջ կայաններով», — ասել է նա։
Դուբայում վերջին տարիներին մի շարք խոշոր հրդեհներ են գրանցվել բնակելի երկնաքերերում, մասնավորապես` 2015 թվականին Downtown Dubai թաղամասի Address Hotel հյուրանոցում, որտեղ Ամանորի գիշերը հազարավոր մարդիկ էին հավաքվել տոնական հրավառությունը դիտելու համար։