ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ավստրալիայի ամենախոշոր նահանգի` Նոր Հարավային Ուելսի վարչապետ է նշանակվել Գլեդիս Բերեջիկլյանը։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։
Ավելի վաղ նահանգի վարչապետ Մայք Բեյրդը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։ Նրա հետ 6 տարի աշխատած Բերեջիկլյանն այդ պաշտոնի միակ թեկնածուն էր։
«Այսպիսով, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու 46-ամյա թոռնուհին առաջին կին վարչապետն է դարձել», — գրված է Հայ ազգային կոմիտեի հաղորդագրության մեջ։
Այս պաշտոնը նա կստանձնի առնվազն մինչև 2019 թվականի ընտրությունները։ Կոմիտեն Ավստրալիայի հայ համայնքի անունից շնորհավորել է Բերեջիկլյանին։ Համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունն անձամբ է ճանաչում նոր վարչապետին։ Գլեդիս Բերեջիկլյանը մեծ համբավ է վայելում։
Բերեջիկլյանների նախնիները Ավստրալիա են գաղթել 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Նա լավ կրթություն է ստացել և հաջողություններ ունեցել կարիերայում։ Բերեջիկլյանն ակտիվ մասնակցություն ունի Սիդնեյի հայ համայնքի կյանքում, հրաշալի տիրապետում է հայերենին։