ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Բրիսբեն քաղաքի սրճարանների մեկում երաշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ դերասանը հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով АВС հեռուստաընկերությանը։
Bliss n Eso խմբի տեսահոլովակի նկահանման ժամանակ սցենարով նախատեսված էր, որ հրաձգության տեսարան պետք է լինի։ Կրակոցից հետո դերասաններից մեկը վիրավորվել է և մահացել։ Ոստիկանության ներկայացուցիչ Թոմ Արմիթը հայտնել է, որ դեռ հայտնի չէ, թե զենքում ինչ փամփուշտներ են եղել։
Actor shot dead as Bliss n Eso music video films in Brisbane bar https://t.co/EK42AJ4wbI pic.twitter.com/n88EcbkNwp
— Gavin Coote (@GavinCoote) 23 января 2017 г.
Նշվում է, որ մոտ տարածությունից կրակելու դեպքում ոչ մարտական փամփուշտները նույնպես կարող են լուրջ վնասվածքներ պատճառել։
Bliss n Eso խումբը ստեղծվել է 2000 թվականին, խմբի անդամները հինգ ալբոմ են թողարկել, որոնցից երկուսը մեծ ճանաչում են ստացել։