ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Երեկ շտապօգնությունը կանչ է ստացել, մեկնել է դեպքի վայր ու հայտնաբերել «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
«Պանորամա» հյուրանոցի տնօրենը ծնվել է 1972 թվականին։ Արտաքին զննությամբ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։