ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները կկարողանան մուտք գործել Իրանի տարածք ավելի ցածր երաշխիքային գնով։ Այս մասին գրված է Հայաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունը նշում է, որ ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս` նախկին 500 դոլար երաշխիքային գումարի փոխարեն վճարելով 90 դոլար։
Հայտնում են, որ Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը։