00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը լռում է. լինի՞, թե՞ չլինի «Նեբո–Մ»–ը Գյումրիում

© Sputnik / Сергей Мальгавко / Անցնել մեդիապահոցЗенитный ракетный полк Южного военного округа (ЮВО)
Зенитный ракетный полк Южного военного округа (ЮВО) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի փորձագետներին անհանգստացնում է մամուլում տարածված տեղեկությունը Գյումրու ռուսական ռազմակայանում «Նեբո–Մ» ռադիոլոկացիոն համալիրի տեղակայման մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Չէին հասցրել հանդարտվել կրքերը ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների շուրջ՝ վրացական հանրությանն անհանգստացրեց նոր լուր. ԶԼՄ-ներում շրջանառվում է Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմակայանում, «Նեբո-Մ» ռադիոլոկացիոն համալիրը տեղակայելու թեման։

Եթե որոշ վրացի փորձագետներ հոռետեսորեն են վերաբերվել «Իսկանդեր» ձեռք բերելուն, ապա «Նեբո-Մ» համալիրի տեղակայման մասին լուրերը շատերը լիովին իրական են համարում։ Նրանց կարծիքով` Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, «Իսկանդերների» կարիք չունի, չէ՞ որ ագրեսիայի դեպքում դաշնակիցները կպաշտպանեն Հայաստանը, իսկ «Նեբո-Մ»-ը տեղադրվելու է Վրաստանի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի և Ադրբեջանի օդային տարածքը հսկելու համար։

«Այդ գերժամանակակից ռադիոլոկացիոն համալիրները թույլ կտան ռուս զինծառայողներին՝ հսկողության տակ պահել Վրաստանի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի և Ադրբեջանի օդային տարածքը»,- ասվում է nsp.ge տեղեկատվական-կրթական պորտալում հրապարակված հոդվածում։

Ռուս փորձագետները ևս չեն կասկածում, որ «Նեբո-Մ» ռադիոլոկացիոն համալիրը թույլ կտա Ռուսաստանին՝ վերահսկել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի օդային տարածքը, սակայն Իրաքի և Իրանի տարածքում ազդեցությունը մասնակի կլինի։

Պաշտոնական Մոսկվան իբր անհանգստացած է Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազայի ակտիվությամբ, ինչպես նաև Վրաստանի կողմից աճող սպառնալիքով, մասնավորապես, Վազիանիում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի տեղակայման մասին խոսակցություններով։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
«Իսկանդերները» կփչացնե՞ն Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները

Նշենք, որ Վրաստանում 2015թ-ի օգոստոսից գործում է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոն (Joint Training and Evaluation Center — JTEC), որը տեղակայված է «Կրցանիսի» Ազգային ուսումնական կենտրոնի տարածքում և մասամբ ընդգրկում է Վազիանիի ռազմաբազան։

Չնայած դրան` վրացի փորձագետները ենթադրում են, որ Վրաստանի կողմից ագրեսիայի սպառնալիք չկա։ Արևմուտքի գերակայությունները կտրուկ փոխվել են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Դա նշանակում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Վրաստանի՝ երկրի տարածքում հրթիռային համալիրների և ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ բանակցությունների սառեցում։

«Ռադիոլոկացիոն հսկողության ռուսական համալիրները եղել են Հայաստանում «Նեբո-Մ»-ի ենթադրվող տեղակայումից առաջ, քանի որ դրանց առկայությունը ռուսական ՀՕՊ միջոցների գտնվելու վայրերում լիովին բնական է»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Աշխարհագրական խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը։

Ռուս փորձագետները նշում են, որ Գյումրիում «Նեբո-Մ»-ի տեղակայումը սպառնալիք չի հանդիսանա համալիրի գործողության շառավղում հայտնված երկրների համար, և դրանում արտառոց ոչինչ չկա։ Ամենուրեք, որտեղ ծավալվել են ՀՕՊ համակարգերը, պետք է լինեն միջոցներ, որոնք ապահովում են ռադիոլոկացիոն հսկողություն։

Սակայն, այսօրվա դրությամբ, «Նեբո-Մ» ռադիոլոկացիոն կայանների տեղակայման մասին հարցը բաց է մնում։ Պաշտոնական Երևանը դեռ լռում է։

Русская версия

Լրահոս
0