00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարար. Հայաստանը պատրաստ է լուծել ԱԷԿ–ի հետ կապված բոլոր խնդիրները

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ–ում էներգիայի մատակարարման խափանումները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ է ժամանակին արձագանքել նման դեպքերին և արագ վերացնել դրանց պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Մեծամորի ատոմակայանն այս պահին աշխատում է սովորական ռեժիմով, խափանումների պատճառները վերացվել են, անհանգստանալու պատճառ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

«Իրականում բարձրավոլտ էլեկտրակայանների ցանցերի գծերի վրա առաջացած սովորական խնդիր էր: Այն առաջացել էր սառույցների կուտակումից: Այդ դեպքը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգերն աշխատում են: Կարճ ժամանակում խնդիրը վերացվել է, համակարգային ոչ մի վթար չի եղել: Ուզում եմ կրկին շեշտել՝ դա ատոմակայանի խնդիր չէր»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով` սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է վերացնել այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կապված են ԱԷԿ-ի աշխատանքի հետ։ Գործողությունների պլան է մշակվել վթարային ցանկացած իրավիճակի դեպքում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 21-ին, բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը։ Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-ի 3-րդ էներգաբլոկը: Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն` էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ո՞րն է ավելի վտանգավոր` «Մեծամո՞րը», թե՞ «Ակույուն»

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և էլեկտրահաղորդումը վերականգնվել է:

Ներկա պահին ԱԷԿ-ը գործում է ամբողջ ծավալով, էներգամատակարարումն իրականացվում է լիարժեք ռեժիմով։

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Երևանից 28 կմ դեպի արևմուտք: ՀԱԷԿ-ը երկու էներգաբլոկ ունի, որոնք կառուցվել են ВВЭР-440 տեսակի երկու սեյսմիկ ռեակտորների հիման վրա: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը` 1980 թվականի հունվարի 5-ին:

Ներկա պահին աշխատում է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին: Այն արտադրում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը:

Հայաստանի կառավարության որոշման համաձայն` 2015 թվականին մեկնարկել են կայանի ծառայության ժամկետի երկարացման աշխատանքները։

Русская версия

Լրահոս
0