ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Լևոն Արոնյան-Անիշ Գիրի պարտիան ավարտվել է 43-րդ քայլին: Այս տուրից հետո հայ շախմատիստն իր ակտիվում ունի 4,5 միավոր և հետ է մնում առաջատար Ուեսլի Սոյից 1 միավորով:
Նախորդ տուրում Արոնյանը պարտվել էր Աշխարհի գործող փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակից ԱՄՆ ներկայացնող Ուեսլի Սոն է: